Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շարմազանովը խորհուրդ է տալիս չզարմանալ

Շարմազանովը խորհուրդ է տալիս չզարմանալ
04.11.2016 | 10:31

«Պարոն վարչապետն այս պահին ՀՀԿ-ին անդամագրվելու մասին դիմում չի գրել. երբ գրի, մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա շեշտեց` վարչապետը իրենց թիմի առանցքային ներկայացուցիչն է ու եթե մինչև նոյեմբերի 26-ի ՀՀԿ-ի համգումարը նոր զարգացումներ լինեն, կտեղեկացնի:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ